Մոր մասին

Ազգի ապագան մայրերի ձեռքում է:
Օ. Բալզակ

Կանայք մարդկային ցեղի առաջին դաստիարակչուհիներն են:
Օ.Գոլդսմիթ

Արհամարհանքի է արժանի այն կինը,որը երեխաներ ունենալով,ընդունակ է ձանձրույթ զգալ:
Ժան Պոլ

Տվեք մեզ լավագույն մայրեր, և մենք կլինենք լավագույն մարդիկ:
Ժան Պոլ

Անգիտակ մայրը շատ վատ դաստիարակչուհի կլինի`չնայած իր ամբողջ բարի կամքին և սիրուն:

Ի.Մեչնիկով

Իսկական մայրը.որը դաստիարակում է,օրինակ է տալիս,առաջացնում է սեր, հիացմունք, նմանվելու ցանկություն,-կլինի միայն այն մայրը,որն ինքն ապրում է իսկական մարդկային քաղաքացիական լիակատար կյանքով: Այն մայրը,որն իր պարտականությունները սահմանափակում է երեխաներին պարզ ծառայություն մատուցելով, նա արդեն իր երեխաների ստրուկն է,այլ ոչ թե դաստիարակող մայրը:
Ա.Մակարենկո

Ամենալավ մայրը նա է, ով կարող է փոխարինել երեխաների հորը, երբ նա այլևս չի լինի:
Ի.Գյոթե

Մոր սիրտն անդունդ է,որի խորքում միշտ ներում կգտնվի:
Օ.Բալզակ

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно