Կարաբալայի իրական պատմությունը

    Ասում են` լեգենդներն աշխարհ են գալիս այն բանի համար, որպեսզի լրացնեն կյանքի թափուր մնացած անկյունները և իմաստ հաղորդեն նրան: Իսկ քաղաքում ծնված լեգենդն այդ իմաստը դարձնում է յուրաքանչյուրինը, ստիպում է անվերապահորեն հավատալ դրա բոլոր մանրամասներին, քանի որ ամեն գեղեցիկ բան լինելու իրավունք ունի: Երևանի բազում լեգենդների շարքում կա մեկը, որից ծաղկի բուրմունք է տարածվում: Կարաբալայի պատմությունն է: Հիմա նա արձանի վերածված` կանգնած է Աբովյան փողոցի մայթեզրի վրա` մի տեսակ լքված, անօգնական, մեղավորի հայացքով, ասես փորձում է արդարանել իր անհարմար ներկայությունն այդ հարահոս եռուզեռի մեջ: Մինչդեռ տասնամյակներ առաջ ճիշտ նույն տեղում, փոշոտ, հարթակտուր ու անծաղիկ քաղաքի գորշության մեջ նա էր վառ գույների միակ տիրակալը, նրա բուրավետ հեքիաթն էր, որ քնքշություն ու սեր էր տալիս անցորդներին: 

    Яндекс.Метрика