ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴՊՐՈՑՈՒՄ

Ազգային դպրոցի ֆիզիկական դաստիարակությունը, որպես ընդհանուր դաստիարակության

անբաժանելի մաս, նպատակաուղղված է անձի բազմակողմանի զարգացմանը, ֆիզիկական

կատարելագործմանը և կենցաղում առողջ ապրելակերպի հաստատմանը:

Հանրակրթական դպրոցում ֆիզիկական դաստիարակությունը իրականացնում է փոխադարձաբար

միմյանց հետ կապված հետևյալ խնդիրները.

 աշակերտի ներդաշնակ ֆիզիկական զարգացում,

 առողջության ամրապնդում, օրգանիզմի կոփում, բարձր աշխատունակության

բարձրացում,

 դպրոցականների մեջ բարոյական բարձր հատկանիշների դաստիարակում,

աշխատանքի և հայրենիքի պաշտպանության պատրաստակամություն,

 կենսականորեն անհրաժեշտ շարժողական ունակությունների և հմտությունների

զարգացում,

 շարժողական հատկությունների մշակում:

Այսօր դպրոցականների ֆիզիկական դաստիարակության հարցն արժանի է ամենամեծ

ուշադրության, քանի որ առնչվում է հասարակական կյանքի զարգացման և հայրենիքի

պաշտպանության խնդիրներին:

Սակայն վերջին տարիներին հանրակրթական դպրոցներում ֆիզիկական դաստիարակության

աշխատանքներում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք հնարավորություն չեն տալիս լիարժեք

իրագործելու երեխաների բազմակողմանի ֆիզիկական զարգացումը:

Այդ պատճառով դպրոցականների միջավայրում զգալի տոկոս են կազմում կիրառական

շարժողական ունակությունների (վազելու, ցատկելու, լողալու, նետելու և այլն) թուլությունը,

շարժողական հատկությունների (ուժ, դիմացկունություն, ճարպկություն, արագաշարժություն,

ճկունություն) ոչ բավարար զարգացվածությունը, կեցվածքի շեղումները, օրգանիզմի նորմալ աճի ու

զարգացման խանգարումները և այլն: Բացի այդ՝ նվազել է աշակերտների շարժողական ռեժիմի

ակտիվությունը (այն պետք է կազմի շաբաթական 12 –15 ժամ): Դպրոցն ավարտած պատանիների

զգալի մասն իր ֆիզիկական տվյալներով անպատրաստ է զինվորական ծառայությանը:

Դպրոցականներից շատ քչերն են հաճախում մարզադպրոցներ:

Այս ամենը, մեր կարծիքով, պահանջում է դպրոցականների ֆիզիկական դաստիարակության

համակարգի նորովի զարգացում: Ֆիզիկական դաստիարակության կատարելագործումը պահանջում

է այդ ուղղությամբ պետական քաղաքականության վերանայում: Պատահական չէ, որ զարգացած

երկրներում բնակչությունն, ակտիվորեն զբաղվում է ֆիզիկական կուլտուրայով, որը մարդկանց

առողջության ամրապնդման, աշխատանքային ակտիվ գործունեության հուսալի գրավականն է: Մեզ

համար լավագույն օրինակ պետք է ծառայի Ռուսաստանի Դաշնության կառավարության ճիշտ

մոտեցումը ֆիզիկական դաստիարակության խնդիրներին: Այսպես, 1997 թվականից Ռ.Դ.

դպրոցներում 9-րդ և 11-րդ դասարաններում ֆիզիկական կուլտուրայից անցկացվում են ավարտական

քննություններ, իսկ անցյալ ուստարվանից բոլոր դասարաններում «Ֆիզիկական կուլտուրա»

առարկային հատկացված է շաբաթական երեքական ժամ:

Հանրակրթական դպրոցում ֆիզիկական դաստիարակության լիարժեք իրականացմանը

կնպաստեն նաև դպրոցական արձակուրդների ընթացքում իրականացվող մարզական

միջոցառումները, որոնց մի քանի օրինակ բերված է ստորև:

Դպրոցական արձակուրդներին կազմակերպվող մարզական միջոցառումները

Դպրոցում կազմակերպվող մարզական միջոցառումները նպատակաուղղված են սովորողների

ֆիզիկական զարգացմանը, առողջության ամրապնդմանը և օրգանիզմի կոփմանը, ինչպես նաև

նպաստում են բարոյական բարձր հատկանիշների դաստիարակմանը: Մարզական մրցումները և

խաղերը զարգացնում են երեխաների շարժողական հատկությունները, համատեղ գործելու,

փոխօգնության հմտությունները, ձևավորում են ազնվություն, պատասխանատվություն,

կարգապահություն, զսպվածություն, հանդուրժողականություն և կամային այլ որակներ:

Դպրոցական արձակուրդներին կազմակերպվող մարզական միջոցառումներն ու մրցումները

սովորողների ակտիվ հանգստի կազմակերպման արդյունավետ միջոցներ են: Եթե հաշվի առնենք այն

հանգամանքը, որ արձակուրդներին կազմակերպվող միջոցառումներին աշակերտների հետ

մասնակցում են նաև դպրոցի տնօրինությունը, ուսուցիչները, դասղեկները, ինչպես նաև ծնողները,

ապա միջոցառման արդյունավետությունն ավելի է մեծանում և նպաստում դպրոց-ընտանիք կապի

ամրապնդմանը:

Դպրոցական արձակուրդներին կազմակերպվող մարզական մրցումները պետք է պլանավորել և

անցկացնել այն վարժաձևերից և խաղերից, որոնք ընդգրկված են ֆիզիկական դաստիարակության

դպրոցական ծրագրում: Այդ միջոցառումները, մրցումները հետաքրքիր և արդյունավետ անցկացնելու

համար անհրաժեշտ է կատարել նախապատրաստական աշխատանքներ՝ նախապես կազմել

մրցումների կանոնադրությունը, որի մեջ նշվում են.

 նպատակը և խնդիրները,

 ծրագիրը,

 մասնակիցները,

 վայրը և ժամանակը,

 պատասխանատու անձինք,

 հայտերը,

 առաջնության որոշման կարգը:

Բացի այդ՝ պետք է նախապատրաստել մրցումների անցկացման վայրը, մարզագույքը,

մրցավարների և մրցումների արձանագրությունները:

Կարելի է կազմակերպել վազքերի, ցատկերի, նետումների, փոխանցումավազքերի, վոլեյբոլի,

բասկետբոլի, հանդբոլի, ֆուտբոլի, սեղանի թենիսի, շախմատի մրցումներ, սպարտակիադաներ,

առողջության և սպորտի օրեր, սպորտլանդիաներ, ինչպես նաև տուրիստական հետիոտն արշավներ և

էքսկուրսիաներ:

Առողջության և սպորտի օրերը կարելի է կազմակերպել միաժամանակ բոլոր դասարանների

համար կամ առանձին-առանձին.

I օր 1-3-րդ դասարանների համար՝ 3-4 ժամ տևողությամբ.

II օր 4-8-րդ դասարանների համար՝ 4-5 ժամ տևողությամբ.

III օր 9-10-րդ դասարանների համար՝ 5-6 ժամ տևողությամբ.

Արձակուրդներին կազմակերպվող սպարտակիադաները կարելի է անվանել «Աշնանային» և

«Գարնանային»: Դրանց ծրագրում պետք է լինի նաև հանդիսավոր բացում և փակում, մարզական

ցուցադրական ելույթներ: Արձակուրդներին կարելի է կազմակերպել նաև սպորտլանդիաներ՝ 1-3–րդ և

4-8–րդ դասարանների համար՝ առանձին ծրագրերով:

Ներկայացվում է սպորտլանդիայի ծրագիր 1-3-րդ դասարանների աշակերտների համար:

Սպորտլանդիայի ծրագիր

I վարժություն՝ վազք 30 մ.

Անհրաժեշտ մարզագույքը: Յուրաքանչյուր թիմի համար 9 խորանարդիկներ (20x20 սմ. չափի),

որոնց վրա գրված է «Օլիմպիադա» բառի մեկ տառը: Ընթացքը: Խաղն անցկացվում է 2 կամ 3 թիմերի

միջև, որոնք կանգնում են շարքերով, իրարից 3-4 մ հեռավորության վրա: Շարքերի առաջին

աշակերտները վազքով մոտենում են եզրագծից դուրս դրված խորանարդիկներին ընտրում

«Օլիմպիադա» բառի առաջին՝ Օ տառը, դնում եզրագծում և վազքով վերադառնալով՝ ձեռքով

հարվածում են խաղընկերոջ ձեռքին ու կանգնում շարքի վերջում: Հաջորդ խաղացողները նույնն են

կատարում: Միայն նրանք հաջորդ տառերն են դնում մինչև ստացվում է լրիվ բառը: Հաղթում է այն

թիմը, որը ճիշտ է կազմում բառը և շուտ վերջացնում:

II վարժություն

Անհրաժեշտ մարզագույք

 յուրաքանչյուր թիմին 4-ական մարմնամարզական օղեր՝ դրված հատակին, իրարից 2-3,5 մ

հեռավորությամբ

 1-ական կտորից պարկ (50X100 սմ. չափի)

 ական 50 սմ բարձրությամբ արգելք՝ դրված եզրագծում:

Ընթացքը: Մտնել պարկի մեջ և երկու ձեռքով ամուր բռնելով պարկի բերանից, զույգ ոտքով ցատկելով

հասնել մինչև 1-ին օղը, դուրս գալ պարկից և այն դնել հատակին: Կքանստելով հաջորդաբար անցնել

օղերի միջով, ապա անցնել արգելքի տակով և վազքով հետ վերադառնալ:

III վարժություն

Անհրաժեշտ մարզագույքը

 յուրաքանչյուր թիմին 6-ական խորանարդիկներ (20x 20 սմ չափի) դրված հատակին, 2 - 3 մ

հեռավորությամբ

 մեկական մեծ գնդակ (բասկետբոլի)

 մեկական թիրախ (60x 70 սմ տրամագծով)՝ կախված պատից:

Ընթացքը: Մեկ ձեռքով գնդակը վարելով՝ շրջանցել հատակին դրված խորանարդիկները, երկու ձեռքով

բռնելով գնդակը՝ հարվածել թիրախին (հնարավորության դեպքում թիրախը կարելի է փոխարինել՝

բասկետբոլի զամբյուղով), ապա վազքով կամ գնդակի վարումով հետ վերադառնալ և այն փոխանցել

խաղընկերոջը:

IV վարժություն

Անհրաժեշտ մարզագույքը

 յուրաքանչյուր թիմին 6-ական մարմանմարզական օղեր

 մեկական մեծ գնդակ

Ընթացքը: Յուրաքանչյուր թիմից 7-ական աշակերտներ 6 օղերը բռնած կողք-կողքի կանգնում են

տողաններով: Նույն թիմից 2 աշակերտներ, որոնցից մեկի ձեռքին գնդակն է, վազքով կատարում են

գնդակի փոխանցումներ՝ օղակների միջով մինչև վերջ: Գնդակը ձեռքին աշակերտը նետում է այն դեպի

զամբյուղ:

Այդ ընթացքում տողաններում կանգնած աշակերտներն օղերը վեր են բարձրացնում: Հետ

վերադառնալիս երկու աշակերտները գնդակը փոխանցում են միմյանց՝ օղակների միջով մինչև վերջ և

հանձնում հաջորդ զույգին:

V վարժություն՝ պարանի ձգում

Պարանի ձգման նախապատրաստում: 8-10 մ երկարության պարանի կենտրոնում ամրացնել

գունավոր ժապավեն: Թիմերը կանգնում են դեմ-դիմաց՝ պարանը բռնելով երկու ձեռքով:

Ընթացքը: Մրցավարի «Պատրաստ» հրամանով երեխաները բռնում են պարանը, «ուշադրություն»

հրահանգին հաջորդում է սուլիչի ազդանշանը, և ձգում են պարանը:

Հաղթում է այն թիմը, որին հաջողվում է հակառակորդին պարանի ձգումով քաշել իր դաշտը:

Հ. Մինասյան

Яндекс.Метрика