ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ՈՃԵՐԸ ԿՈՆՖԼԻԿՏԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

 

 

Պարապմունքի ընթացքը

Որպեսզի կարողանանք կառավարել կոնֆլիկտը, անհրաժեշտ է գիտենալ կոնֆլիկտային իրավիճակներում մեր ընտրած վարվելակերպի հետևանքները: Դրա համար աշակերտներին առաջարկեք խաղ՝ <:

Հատակին կավիճով գիծ քաշեք: Զույգ-զույգ կանչեք աշակերտներին և հանձնարարեք կանգնել գծի տարբեր կողմերում՝ դեմ-դիմաց: Յուրաքանչյուրից պահանջվում է դիմացի կանգնածին առանց խոսքի անցկացնել գծից դեպի իր կողմը: Բոլոր ձևերը թույլատրելի են: Գիծը կոնֆլիկտն է։ Վերջում նրանք պետք է բացատրեն, թե ինչպես վարվեցին, և արդյունքում ինչ ստացվեց:

Ցանկալի է խաղին մասնակից դարձնել բոլոր աշակերտներին, իսկ եթե ժամանակը չբավականացնի, և ստորև բերվող 5 ոճերն էլ ստացվել են, ապա կարելի է ուղղակի հարցնել մյուսներին՝ իսկ դուք ինչպե՞ս կպա-հեիք ձեզ, եթե տանը մայրիկը բարկանում է, օրինակ, երաժշտության բարձր ձայնի համար: Երեխաները կտան տարբեր պատասխաններ, որոնք պետք է նորից բացատրել արդեն դասակարգված 5 ոճերի տես-անկյունից:

Եթե խաղի ընթացքում երեխաները չեն ընտրում 5 ոճերից որևէ մեկը, ապա դասավանդողը կարող է ինքը դառնալ խաղացող, ընտրել աշակերտներից մեկին (կամ եթե ներկա այլ ուսուցիչ կա, նախապես պայմանավորվել), և ցույց տալ դասարանին այդ վարվելակերպը և բացատրել արդյունքը:

Աշակերտներին ներկայացրեք կոնֆլիկտային իրավիճակ-

ներում վարվելակերպի հետևյալ 5 ոճերը.

 Մրցակցություն - ուժի գործադրում է, երբ մի կողմը հաղթում է, իսկ մյուսը՝ պարտվում:

 Զիջում - երբ մի կողմը, հարգելով դիմացինին, ինքնակամ անցնում է մյուսի կողմը՝ պարտվելով և հաղթանակ պարգևելով դիմացինին:

 Փախուստ - երբ ոչ մի կերպ ելք չեն գտնում և առանց հանձնարարությունը կատարելու նստում են՝ չկողմնորոշվե-լով, թե ինչ կարելի է անել: Այս դեպքում կոնֆլիկտի լուծումը <արդյունք է ստացվում:

 Փոխզիջում - երբ երկուսն էլ համաձայնվում են կանգնել գծի վրա՝ հաղթանակը կիսելով դիմացինի հետ:

 Համագործակցություն - ժեստերով բանակցելուց հետո մեկն անցնում է դիմացինի կողմը, իսկ մյուսը՝ հակառակ (իր ցանկությամբ): Այս դեպքում գրանցվում է լավագույն՝ <ելքը:

Վերլուծեք երեխաների վարվելակերպը, բացատրեք ար-դյունքը, այսինքն՝ կոնֆլիկտի ժամանակ, նրանց վարվելակերպից կախված, ինչպիսի ելք է ստացվում արդյունքում: Ո՞րն է նախըն-տրելի և ինչու՞: Ինչպիսի՞ վարվելակերպն է նպաստում երկու կողմի համար ցանկալի <ելքին:

 

Աշակերտների ուշադրությունը հրավիրեք պաստառի վրա: Պաստառում ներկայացված գրաֆիկը դասական կոնֆլիկ-տոլոգիայի մեջ կոչվում է Թոմաս-Կիլմենի ցանց:

Աշակերտների օգնությամբ կարդացեք և բացատրեք ներկայաց-ված գրաֆիկը: Այն կօգնի կառավարել կոնֆլիկտները, կօգնի հասկանալ, թե որ դեպքում է մեզ համար առավել կարևոր դիմացինի հետ փոխհարա-բերությունների պահպանումը, և որ դեպքում առավել կարևոր մեր նպատակը, ի՞նչ կարող ենք անել փոխզիջման հասնելու և ի՞նչ համագործակցելու համար, ի՞նչ կարող ենք շահել, եթե փախուստի ենք դիմում կամ զիջում մեր դիրքերը: Այստեղ ամենակարևորն այն է, որ աշակերտներն ընկալեն վարվելակերպի տարբեր ոճերի առանձնահատ-կությունները և հասկանան, որ կոնկրետ կոնֆլիկտային իրավիճակն ինքն է երբեմն թելադրում վարվելակերպի կոնկրետ ոճի ընտրությունը: Կարող են լինել իրավիճակներ, երբ իսկապես չափազանց անհրաժեշտ է

 

մրցակցությունը՝ նպատակին առավել հասնելու համար /օրինակ, երբ կանգնած է հայրենիքի կամ ընտանիքի պաշտպանության հարցը/, սա-կայն կարող են լինել նաև իրավիճակներ, որոնք թելադրում են փախուստ խնդրից /որոշակի ժամանակ շահելու/ կամ զիջում` հարաբերությունները պահպանելու համար: Մեկ անգամ ևս շեշտել, որ ամենաընդունելի վար-վելակերպը համագործակցությունն է, որի դեպքում մենք կարողանում ենք առավելագույնս հասնել մեր նպատակին և պահպանել փոխհարա-բերությունները դիմացինի հետ:

Պարապմունքի ամփոփում

Պարապմունքի վերջում աշակերտների հետ քննարկեք հե-տևյալ հարցերը.

 Ի՞նչ քննարկեցինք պարապմունքի ընթացքում (աշակերտնե-րը ներկայացնում են պարապմունքի ընթացքը)։

 Ի՞նչ սովորեցիք այս պարապմունքի:

 Նշեք 1-2 բան, որ կարևոր էր ձեզ համար։

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно