ԾՆՈՂԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

9 сентября 2013

ԾՆՈՂԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Կա մի հին դպրոցական աֆորիզմ. “երեխաների հետ աշխատելիս
ամենադժվարը մեծերի հետ աշխատելն է”: Շատ դժվար է դասղեկի հա-
մար շփվել հայրիկների և մայրիկների մեծ խմբի հետ ծնողական ժողով-
ներում: Եվ ակամայից հարց է ծագում. իսկ ընդհանրապես պե՞տք են այդ-
պիսի ժողովները, թե՞ դրանք արդեն կորցրել են արդիականությունը և
անցկացվում են զուտ սովորույթի ուժով:
Այն ճնշող տեսքով, որով ծնողական ժողովները գոյատևում են ար-
դեն երկար տարիներ, կարելի է ասել, որ պարզապես պետք չեն: Գաղտ-
նիք չէ, որ որոշ դասղեկներ ընդհանրապես չեն պատրաստվում ծնողա-
կան ժողովներին: Դասղեկներից շատերը ուղղակի վերցնում են դասա-
մատյանը և ըստ համարների հաշվետվություն տալիս, այսպես ասած,
“գործ տալիս” ծնողներին իրենց երեխաների հաջողությունների, նրանց
արարքների և վարքի մասին: Ամեն բան ընթանում է ամենապարզունակ
մակարդակով:
Տեղեկություններ “առաջին աղբյուրից”
Նախ հստակեցնենք, թե ինչո՞ւ է այնուամենայնիվ հարկավոր հա-
վաքել ծնողներին միասին:

ԵՐԵԽԱՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Առաջին հերթին հարկավոր է արագ ստանալու համար այնպիսի
տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են երեխաների հետ աշխատելիս.
այսպես ասած` տեղեկություն “առաջին աղբյուրից”: Հայտնի է, որ ով գի-
տի կարևոր տեղեկություններ երեխաների մասին, նա էլ տիրապետում է
դաստիարակչական իրավիճակին: Դասղեկի համար այդպիսի տեղեկու-
թյունները նրա մասնագիտական հարստությունն են, որոշումներ ընդու-
նելու հիմքը:Այդ առումով ցանկացած ժողովի համար անհրաժեշտ է
նախապատրաստել ծնողներին տրվող հարցեր: Օրինակ, ուսումնական
տարվա սկզբին կարելի է առաջարկել մոտավորապես այսպիսի հար-
ցաթերթիկ.
- հաճույքո՞վ է ձեր երեխան գնում դպրոց,
- ձեր երեխայի հիմնական մարդկային առավելությունները, նրա լավա-
գույն գծերը և ունակությունները,
- ձեր երեխայի թերությունները, թուլությունները,
- ո՞ր առարկաներն է նա հետաքրքրությամբ ուսումնասիրում,
- ո՞ր առարկաները չի սիրում, անտեսում է,
- ձեր երեխան ունի՞ մշտական տնային պարտականություններ: Որո՞նք
են,
- ձեր երեխան ի՞նչ ռեժիմով է ապրում տանը,
- ինչո՞վ է սիրում զբաղվել ձեր երեխան տանը ազատ ժամանակ:
Այս հարցերը պայմանական են, յուրաքանչյուր դասղեկին հե-
տաքրքրում է իր շրջանակը: Իհարկե, ծնողների պատասխաններից չի
կարելի սպասել լիովին անկեղծություն, բայց ցանկացած դեպքում դրանք
կարևոր տեղեկություններ են և մտածելու տեղիք են տալիս:
Դպրոցը կենդանի օրգանիզմ է, և նրա գործունեության մեջ բնական
են տեսանկյունների, երեխաների հանդեպ առաջադրվող պահանջների,
աշխատանքային ռեժիմի, ուսումնական չափորոշիչների փոփոխություն-
ները: Ասենք, նոր փաստաթղթեր են ստացվել ավարտական քննություն-
ների վերաբերյալ, մանկխորհուրդը որոշում է ընդունել սպորտային հա-
մազգեստի վերաբերյալ, փոփոխվել են երկարօրյա մնալու պայմանները:
Այս ամենի մասին, մանավանդ մեր փոփոխական, ոչ կայուն ժամանակ-
ներում, պետք է տեղեկացվեն ծնողները: Որոշ հարցեր պետք է դրվեն
վարչականորեն, մյուսների առնչությամբ ստանալ ծնողների համա-
ձայնությունը կամ հաշվի առնել նրանց կարծիքը: Շատ օգտակար են
այնպիսի ժողովները, որտեղ դասղեկը ծանոթացնում է ծնողներին վեր-
լուծական նյութերի հետ, քառորդի արդյունքների հետ, դասերից
բացակայելու պատճառների, ընթերցանության հետաքրքրությունների
մակարդակի և դրա աճի, երեխաների բժշկական հետազոտությունների
արդյունքների, իրավախախտումների մասին: Բայց, թող որ դա լինի
միայն վերլուծական նյութ, առանց փաստերի, երեխաների կամ ծնողների
անուն, ազգանունների:
Հարկավոր են լինում նաև խորհրդատվական ժողովներ երեխաներին
ամառային արձակուրդների ժամանակ աշխատանքի տեղավորման
հարցերով: Օրինակ, դասղեկը որոշում է ընդունել անցկացնել երկարատև
տուրիստական արշավ, էքսկուրսիա, կամ ավարտական պարահանդես,
կոլեկտիվ ծննդյան տոն, դրամ վաստակելու նպատակով աշխատանք,
դասասենյակի վերանորոգում: Նրան հարկավոր է ստանալ բոլոր ծնող-
ների խորհուրդը, հավանությունը, աջակցությունը: Բայց դրանք պետք է
լինեն միայն խորհրդատվություններ, որոնք հարստացնում են ծնողների
մանկավարժական փորձը, այլ ոչ թե պահանջ:
Երբեմն խիստ անհրաժեշտություն է առաջանում հավաքել բոլոր
ծնողներին կամ նրանց մի մասին` արտակարգ իրավիճակի, դժվար կամ
վիճահարույց պատահարի քննարկման համար: Սա մեծահասակների
կոլեկտիվ խորհուրդ է, թե ինչպես օգնել դժբախտության մեջ հայտնված
երեխաներին կամ մեկ երեխայի: Այստեղ հարկավոր է հատուկ զգու-
շություն և տակտ: Այդպիսի ժողովը հնարավոր է միայն այն ժամանակ,
երբ ձևավորվել է համախոհ ծնողների կոլեկտիվ:
Եվ, վերջապես, անհրաժեշտ են ժողովներ, կապված առանձին երե-
խաներին և նրանց ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին,
միայնակ մայրերին, հիվանդ երեխաներին օգնություն ցուցաբերելու հետ:
Այդպիսի ժողովները պահանջում են շատ զգույշ մոտեցում և տակտ, և
իրենց ոճով պետք է շատ նրբանկատ լինեն:
Ոչ թե մենախոսություն, այլ երկխոսություն
Յուրաքանչյուր ժողով պահանջում է իր “սցենարը”, իր ծրագիրը:
Անհրաժեշտություն կա հստակեցնել մի շարք ընդհանուր դրույթներ:
Ներկայացնենք դրանցից կարևորները:
Եթե մենք երբեմն հավաքվում ենք միասին ընդհանուր ժողովի, որը
ավելի նպատակահարմար է անվանել՝ ընկերների, գործընկերների
հանդիպում, ապա ժողովի վարման առաջատար մեթոդը պետք է լինի
երկխոսությունը: Անշուք, հերթապահ մենախոսության ժամանակներն
անցել են, իսկ երեխաների դաստիարակությանը նպաստող հաղորդակց-
ման արդյունավետ ձևը երկխոսությունն է, այսինքն միմյանց լսելու,
տարբեր կարծիքներ ու փորձ հարգելու ունակությունը:
Ցանկացած ծնողական ժողով պահանջում է նախնական պատ-
րաստվածություն: Դասղեկի համար դա լուրջ իրադարձություն է:
Պատրաստվելով ժողովին, նա մանրամասնորեն հավաքում է երկխոսու-
թյան համար անհրաժեշտ տեղեկություններ: Այն ծնողները, որոնց հետ
մանկավարժը հաստատել է վստահելի հարաբերություններ, չեն խու-
սափի ասել ուսուցիչներին իրենց սեփական սխալների մասին, կարող են
հուշել երեխաների դաստիարակության հետ կապված ռազմավարության
և մարտավարության կարևոր հարցեր, տալ անսպասելի լուծումներ:
Տեղեկատվության հարցում կարևոր դեր ունեն նաև երեխաները: Կարելի
է նրանց տալ տնային շարադրություններ: Օրինակ, առաջարկել գրելու
շարադրություն հետևյալ թեմայով. “Իմ ծնողները”, կամ “Դպրոցական-
ներն իրավունք ունե՞ն դատել իրենց ծնողներին”: Բայց պետք է հաշվի
առնել, որ այդպիսի շարադրությունները պահանջում են պատշաճ
էթիկական մոտեցում, աշակերտների “գաղտնիքների” հանդեպ վստա-
հություն և հարգանք: Երեխաները բավականին բաց են, նրանք կարող են
պատմել իրենց ընտանիքի մասին ամեն ինչ, արտահայտել իրենց նեղ-
վածությունը ծնողներից, և նրանց անպայման պետք է նրբորեն հուշել, որ
մայրը և հայրը բոլոր արժեքների չափանիշ են հանդիսանում, որ քննա-
դատելով ծնողներին, պետք է նախ և առաջ ինքներդ ձեր մեջ փնտրեք
չհասկանալու և կոնֆլիկտի պատճառները:
Ժողովի նախապատրաստման մեջ են մտնում շատ “մանրուքներ”:
Կարևոր է հստակեցնել կանոնակարգը: Պետք է լուծել նաև այնպիսի
անհատական հարցեր, ինչպիսիք են. որտեղ պետք է վերարկուները հա-
նեն ծնողները, և ով կօգնի նրանց այդ գործում /չգիտես թե ինչո՞ւ մինչև
հիմա ընդունված է նստել վերարկուներով, տանջվել և քրտնել/: Եվ,
վերջապես, ևս մեկ կարևոր մանրուք. ինչ արտաքին տեսքով հանդես կգա
դասղեկը, չէ՞ որ ծնողական ժողովը կարևոր իրադարձություն է:
Բոլոր ծնողները դպրոցից մի փոքր քաշվում են, նրանցից շատերը
բավարարված չեն իրենց ու երեխաների հարաբերություններից: Ոմանք
դպրոց են գալիս լարված, անտրամադիր իրենց երեխաների ուսումնա-
կան և վարքային ցուցանիշներից, հասկանալով, որ կարող են լսել /նաև
հրապարակավ /տհաճ հայտարարություններ և բողոքներ ուսուցիչների
կողմից: Այդպիսի լարվածությունը պետք է չեզոքացնել: Ծնողները հենց
առաջին իսկ րոպեից պետք է զգան հարգանք դեպի իրենց անձը,
համոզված լինեն որ, անտակտ խոսակցություններ տեղի չեն ունենա, որ
նրանք մշտապես ուսուցիչների համախոհներն ու աջակիցներն են: Ծնո-
ղական ժողովը ոչ միայն ընտանիքի և դպրոցի կապի միջոց է, այլև
կարևորագույն մանկավարժական տեղեկությունների համալսարան է,
երեխաների հետ հարաբերությունների ու աշխատելու լավագույն փորձի
տարածման ամբիոն: Դպրոցն ու ընտանիքը ունեն միևնույն խնդիրները:
Եվ ծնողների ու ուսուցիչների հանդիպումների խնդիրն է գտնել դրանց
լուծման ճանապարհները: Չնախապատրաստված դասղեկը /կամ անպա-
տասխանատու ուսուցիչը/ կարող է անզգույշ ռեպլիկայով վիրավորել
որևէ մեկին, առաջացնել լարվածություն ուրիշի անձնական կյանքի մեջ
ներխուժելուց, վիրավորանք կամ զայրույթ, աղ լցնել ծնողական վերքերի
վրա: Ոչ մեկը ապահովագրված չէ փոխադարձ անհիմն վիրավորանքնե-
րից: Պատահում է, որ “տուժող” է դառնում հենց ինքը` դասղեկը, պատա-
հում է, որ նա ինքն է մեղավոր, ըստ որում չկանխամտածված, անզգույշ
խոսքով, որևէ իրադարձությանը տեղյակ չլինելով, կամ ուղղակի
անտակտությամբ:
Երբ առկա է կողմերի փոխհասկացողությունը
Մեզ բոլորիս անհրաժեշտ է սովորել ծնողների հետ խոսել, նրանց
հետ գործեր վարել: Նրբանկատություն և տակտ է հարկավոր որոշակի
տարօրինակություններ, առողջական խնդիրներ, արատներ, կակազող
երեխաներ, խոսքի արատներ և այլ դժվարություններ ունեցող երեխանե-
րի մասին խոսելիս: Առավել զգույշ է պետք լինել որբ և միակողմանի
ծնողազուրկ երեխաների պարագայում: Դպրոցական կյանքը բերում է
այն համոզմունքին, որ ծնողական ժողովները միայն այն ժամանակ են
հասնում իրենց նպատակին, երբ առկա է կողմերի փոխհասկացողությու-
նը, երբ դրանք աշխույժ ընթացք են ունենում, առաջանում են հարցեր, բա-

նավեճեր, կարծիքների բազմություն և փորձի փոխանակում: Իհարկե,
շատ բան դասղեկն ինքը կարող է լուծել, բայց ավելի լավ է, երբ նրան
օգնության են հասնում դպրոցի տնօրենը, փոխտնօրենը, արտադասարա-
նային աշխատանքների փոխտնօրենը, գրադարանավարը, առարկայա-
կան ուսուցիչները: Ծնողական ժողովը դպրոցի բոլոր աշխատակիցների
ընդհանուր գործն է: Նրանք կարող են պատասխանել ծնողների հարցե-
րին, տալ անհատական խորհուրդներ, հանդես գալ արդիական խնդիր-
ների կապակցությամբ, օրինակ` “Ինչպե՞ս ավելի լավ հսկել երեխայի
առաջադիմությունը”, “Ձեր երեխաների գրպանի գումարը”, “Նվիրե՞լ երե-
խային դրամապանակ”, “Երեխաների և ծնողների համատեղ հանգիստը”,
“Դեռահասների տարօրինակ վարքագիծը”, “Համակարգիչը երեխայի
կյանքում”, “Ինչո՞ւ են երեխաները խաբում”, “Խրախուսումն ու պատիժը
որպես երեխայի դաստիարակության մեթոդ ընտանիքում”, “Հնազանդ
երեխա: Արդյո՞ք միշտ է, որ հնազանդ երեխան լավ է”: Այս ամենը,
այսինքն այս խնդիրները դառնում են ծնողական ժողովի թեմաներ:
Ժամանակակից դպրոցը չպետք է վախենա քննադատություններից:
Առաջավոր դպրոցը ընդունակ է պատասխանել քննադատությանը ոչ թե
“խուլ պաշտպանությամբ”, այլ կոնկրետ գործերով: Իսկ առողջ քննադա-
տությամբ հետադարձ կապն ամրապնդողները ծնողներն են, սակայն,
բանն այն է, թե ինչպես նրանք կօգտագործեն քննադատությունը և
ինչպես դա կընդունի դպրոցը:
Չխրատել, այլ օգնել
Դաստիարակի կարևոր գիծը մանկական կյանքի բազում կանչերին
արձագանքելն է, երեխաներին կարողանալ սովորեցնել, ինչպես դա
անում էր Անտուան Դե Սենտ-Էքզյուպերիի հեքիաթում Փոքրիկ իշխանը
Աղվեսին: Շատ կարևոր է յուրաքանչյուր աշակերտի հետ շփման,
կոնտակտների, համագործակցության փորձը: Մինչդեռ մենք այդ փորձը
ոչ միայն քննադատում, այլև թերագնահատում ենք: Միգուցե չենք
հասցնում հետևել յուրաքանչյուր երեխային և' տանը, և' դպրոցում: Դեռևս
շարունակվում է “զանգվածաձև” աշխատանքի փորձը, այստեղից էլ ծա-
գում է ստիպողականությունը: “Ընդգրկում ենք”, “ապահովում ենք ներ-
կայությունը” դասարանի կոլեկտիվ գործերում: Մինչև հիմա քննադատ-
վում են այն աշակերտները, որոնք չեն ներգրավվում դպրոցի “խմբակա-

յին” միջոցառումների մեջ, երեխաները, որոնք իրենց լավ չեն զգում “ամ-
բոխի” մեջ: Հաշվի չենք առնում, որ երեխան պետք է մենակ մնալու
հնարավորություն ունենա: Միշտ չէ, որ նրան պետք է ստիպել մասնակ-
ցել միջոցառմանը: Բայց միայն եթե միայնությունը ողբերգություն չի
հանդիսանում: Երեխայի “ինքնությունը”, նրա հոգու հատուկ աշխարհը
հասկանալն է:
Քաղաքակիրթ դպրոցը ուսուցիչների, ծնողների, հասարակայնու-
թյան, տարբեր մշակութային կենտրոնների, դպրոցականների և ուղղակի
մասնակիցների միավորումների ժողովրդավարական, վստահելի միու-
թյուն է: Միություն, որն ունի ստեղծագործական շփումների և համատեղ
հումանիտար գործունեության ռեալ ծրագիր: Ուսուցիչների և երեխաների
հետ միասին երկրում ու իրենց երկրամասում երկարատև արշավներում,
էքսկուրսիաներում և ճամփորդություններում, “արձակուրդային հանրա-
պետություններում” օրինական իրավունքներով ներառվում են նաև
ծնողները: Ծնողները դպրոցական բոլոր միջոցառումների, արտադասա-
րանային գործերի, ակումբների, սպորտային մրցումների, ավարտական
պարահանդեսների ակտիվ մասնակից են: Ոչ թե դիտորդ են, այլ մասնա-
կիցներ, որոնք կոնկրետ ստեղծագործական դեր են կրում:
Ի՞նչն է կարևորը ընտանիքի հետ համագործակցելիս:
Ընտանիքի համար առաջնային խնդիրների հստակեցումը և հաս-
կացությունը. երեխաների առողջությունը, կոլեկտիվում կոմֆորտային
դիրքը, առաջադիմությունը ուսման մեջ, պաշտպանվածությունը և այլն:
Երեխաներ, ծնողներ, ուսուցիչներ` երեք սոցիալական ուժերի միություն:
Համախմբվածությունը՝ ընդհանուր հարստությունն է: Դպրոցի և ընտա-
նիքի լավագույն ավանդույթների պահպանումը՝ մանկավարժների և
ծնողների գործունեության ընդհանուր խնդիրն է:
Կա այսպիսի ասացվածք՝ “Բոլոր երեխաները մերն են”: Մեկ երե-
խայի դաստիարակության մեջ արված բացթողումները անպայման կազ-
դեն մյուսի զարգացման վրա: Եկել է երեխաների, ծնողների և մեր՝ ուսու-
ցիչների դաստիարակչական համագործակցության, ընկերակցության և
համաստեղծագործության նոր սկզբունքների հաստատման ժամանակը:
Իսկ կարևոր սկզբունքն այն է, որ երեխաները պետք է իրենց լավ զգան թե'
տանը և թե' դպրոցում:
Մանկավարժը չպետք է մտածի, որ աշխատելով ծնողների հետ
միասին, նա կարող է և պետք է նրանց “ձևափոխի”: Նա կարող է օգնել
նրանց փոխել իրենց վերաբերմունքը դաստիարակության հանդեպ:
Դասղեկի օրինակելի ուղեցույց
Դասղեկությունը աշխատանք չէ, այլ` կյանքի ձև:
Հիշեք.
Աշակերտների հետ համագործակցության և հարարաբերության մեջ
պետք է լինի քիչ ձևականություն և ավելի շատ մարդկային շփում:
 Վերաբերվեք աշակերտներին մարդկայնորեն, բարյացակամորեն:
 Երբեք մի նվաստացրեք, մի վիրավորեք երեխաներին` ձեր բացասա-
կան վերաբերմունքը այս կամ այն արարքին ավելի լավ է արտահայ-
տել բարեկամական, հարգալից զրույցով. երեխաները մեծամասամբ
շատ ազդվող են և ինքնասեր, այդ իսկ պատճառով երեխայի համար
տհաճ խոսակցությունը ավելի լավ է ձևափոխել անձնական զրույցի,
որի ընթացքում երեխային պետք է հասկացնել, որ չնայած կատարվա-
ծին, նրան հավատում և վստահում են:
 Դասարանի հետ աշխատանքը սկսելիս աշխատեք հնարավորինս
շատ իմանալ յուրաքանչյուր աշակերտի և ընդհանուր դասարանի մա-
սին, իսկ հետո մշտապես հետաքրքրվեք երեխաների կյանքով, նրանց
խնդիրներով:
 Աշխատեք հնարավորինս շատ ժամանակ անցկացնել դասարանի
հետ. լինել երեխաների հետ տարբեր դասերի, էքսկուրսիաների, թան-
գարաններում, գնալ նրանց հետ արշավների, ուղղակի զրուցել: Դա
հնարավորություն կտա մանրամասն տեղեկություններ ստանալ աշա-
կերտների մասին, միավորել դասարանը և, ինչը պակաս կարևոր չէ,
օգնում է ստեղծել ջերմ, վստահելի հարաբերություններ աշակերտների
և դասղեկի միջև:
 Ձգտեք հասկանալ ուժերի դասավորությունը դասարանում, որոշեք
դասարանի միկրոխմբավորումները, պարզեք, թե ո՞վ է դասարանի
լիդերը: Եթե դասարանում կա լիդեր, որը բացասական ազդեցություն
ունի դասարանի վրա, ապա պետք չէ պայքարի մեջ մտնել այդ լիդերի
հետ, ավելի լավ է նրան շրջել դեմքով դեպի ձեզ, քաշել նրան ձեր
կողմը և դարձնել ձեր համախոհը:
 Դժվար վարքով երեխաների հետ աշխատեք նրանց ծնողների հետ
սերտ համագործակցության միջոցով:
 Մի վերցրեք ձեզ վրա ավելին, քան կարող եք կատարել:
 Խելամտորեն աջակցեք մանկական ինքնուրույնությանը, ուսուցանեք
նրանց այդ ինքնուրույնությանը:
 Ձևավորվող անձին պետք է հարգել, այլ ոչ թե ճնշել: Թույլ մի տվեք, որ
երեխաները համակերպվեն պահանջներին, ավելի շատ ազատություն
և “օդ” տվեք նրանց:
 Ճկուն եղեք երեխաների հետ հարաբերություններում, կարողացեք
որոշել, թե որտեղ է պետք խիստ լինել, իսկ որտեղ կարելի է և ծիծա-
ղել: Երբեք ձեր ձայնը մի բարձրացրեք: Աշխատեք նկատողություններ
անել նաև հումորով:
 Աշխատեք միշտ արդար լինել բոլորի հետ և բոլոր հարցերում, երբեք
թույլ մի տվեք, որ իրավիճակը վերածվի սուր կոնֆլիկտի:
 Զարգացրեք երեխաների մոտ շնորհակալ լինելու զգացումը, այդ
ժամանակ որոշ ժամանակ անց նրանք ձեզ էլ շնորհակալ կլինեն:
Հաշվի առեք.
Գլխավորը. ոչ թե դաստիարակել երեխաներին, այլ ապրել նրանց հետ
համատեղ գործունեությամբ այն ժամանակահատվածը, որը միասին
կլինեք: Ընդ որում, աշակերտներին վերաբերվեք այնպես, ինչպես
կուզենաիր որ ձեզ վերաբերվեին:
Հիշեք.
Այն աշակերտները, ովքեր այս կամ այն առարկայից ուսման նկատմամբ
չեն գտնում իրենց հաստատումը, ընդհանրապես կարող է կորցնեն
հետաքրքրությունը դպրոցի հանդեպ:
Լուրջ ուշադրություն դարձրեք դասարանի ուսումնական աշխատանքին:
 Լավ հարաբերություններ ստեղծեք դասարանում աշխատող ուսու-
ցիչների հետ:
 Վարեք օրագրերի ստուգման համակարգ և պահանջեք ծնողներից,
որպեսզի նրանք էլ հետևեն. առաջադիմության հսկողությունը ավելի
լավ է կատարել ամեն օր: Դրա արդյունքներով կարելի է վարել ան-
հատական զրույց աշակերտի հետ, մասնակցել տվյալ առարկայի
դասերին, զանգահարել ծնողներին` նպատակ ունենալով գտնել
խնդրի լուծման ամենալավ միջոցը:
 Զգուշաբար գնահատեք աշակերտի անհաջողությունները, քանի որ
ինքն անձամբ շատ ցավոտ է դրան վերաբերվում, և հաշվի առեք, որ
երեխան ուսուցչից վիրավորված դպրոցից չպետք է տուն գնա:
 Սովորեք ժամանակին և հստակ լրացնել մատյանը:
Հաշվի առեք.
Ավելի լավ է շատ գովել և քիչ բողոքել, քարոզեք հաջողության
մանկավարժություն` դա լավ արդյունքների է հասցնում:
 Աշխատեք առանց ուժերը խնայելու կազմակերպել հնարավորինս
շատ արտադասարանային միջոցառումներ` գնալ թատրոններ, դի-
տել կինոֆիլմեր և քննարկել դրանք /թեկուզ և ճանապարհին/,
էքսկուրսիաներ, արշավներ, ճամփորդություններ:
 Մի խուսափեք խաղերից, բայց միևնույն ժամանակ հիշեք, որ այն
պետք է ունենա սկիզբ և վերջ, նաև ցանկալի է, որ լինի հաղթողների
համեստ պարգևատրում, և ընդ որում չպետք է լինեն վիրավորված
երեխաներ:
 Մի մերժեք վարել դասղեկի ժամ, որը հնարավորություն է տալիս
քննարկել ընթացիկ խնդիրները և զրուցել երեխաների հետ նրանց
հետաքրքրող խնդիրների շուրջ, միշտ պատրաստ եղեք դրան, ձգտեք
կողմնորոշվել ընթացիկ իրավիճակում, քաղաքականության, սպոր-
տի, մշակույթի մեջ, պատրաստ եղեք բանավեճերի և գնահատական-
ների:
 Աշխատեք անպայման գտնել որևէ ընդհանուր գործ, որի նախա-
պատրաստական աշխատանքը բավականին ժամանակատար է` սա
միավորում է կոլեկտիվը և զարգացնում է նախաձեռնությունը:
 Աշխատեք ներգրավել բոլոր երեխաներին արտադասարանային
աշխատանքի մեջ, հնարավորություն տվեք յուրաքանչյուր երեխային
արտահայտել իրեն:
Հաշվի առեք.
Գլխավորը` գտնել որևէ հետաքրքիր գործ, որի մեջ կարող եք ներգրավել
երեխաներին, դառնալ հետաքրքիր նրանց համար, այդ ժամանակ նրանք
կլսեն ձեզ, նրանց համար հետաքրքիր կլինի ձեզ հետ, իսկ ձեզ` նրանց
հետ:
Հիշեք.
Երեխայի ծնողը ձեր աշակերտը կամ հակառակորդը չէ, այլ ընկերն է,
խորհրդատուն և համախոհը:
 Աշխատեք գործնական կապեր հաստատել ծնողների հետ:
 Ակտիվորեն ներգրավեք ծնողներին երեխաների հետ դաստիարակչա-
կան աշխատանքների մեջ, հենվեք նրանց օգնության և աջակցության
վրա:
 Ընդհանուր ծնողական ժողովներում խոսեք ամբողջ դասարանի պլան-
ների, խնդիրների մասին, այլ ոչ թե որոշ երեխաների:
 Աշխատեք աստիճանաբար ստեղծել աշխատունակ ծնողկոմիտե, դա
շատ է օգնում դասարանային կյանքի բոլոր պրակտիկ հարցերի
լուծման ժամանակ:
 Բոլորի հետ ազատ շփվեք, բայց խուսափեք ծնողների հետ սերտ ընկե-
րական հարաբերություններ ստեղծելուց:
Հաշվի առեք.
Ծնողների հետ հարաբերությունների լավագույն ձևն է. երեխաներ-
ծնողներ- ուսուցիչներ-ընտանիք:
Հիշեք.
Երեխաները դասարանում` ձեր արտացոլումն են. աշխատեք միշտ
աշխատել ինքներդ ձեզ վրա:
 Աշխատեք հեղինակություն լինել ձեր մասնագիտական գործունեու-
թյան մեջ:
 Ձեր աշակերտների համար մի դարձեք կուռք, “Ուսուցիչը միշտ ճիշտ
է” կարգախոսի մարմնավորում: Միշտ չէ, որ այդպես է:
 Մի ամաչեք ընդունել սեփական սխալները, բացթողումները, կարո-
ղացեք վերլուծել դրանք և կատարել եզրակացություններ:
 Խորապես մշակեք դաստիարակչական աշխատանքի ձեր սկզբունք-
ները և աշխատեք հետևել դրանց:
Սկզբունքներին կարելի է վերագրել հետևյալը.
• երեխաների հետ ազնիվ լինել,
• լինել պահանջկոտ և արդար,
• չտալ խոստումներ, որոնք չեք կարող կատարել, իսկ խոստանալիս
միշտ կատարեք,
• լինել հետևողական և օբյեկտիվ,
• լինել ակտիվ և նախաձեռնող, հետաքրքրված ձեր աշխատանքով,
• հիշեք, որ երեխաները ոչ միայն մեր ապագան են, այլ նաև անցյալը,
ավելի հաճախ հիշեք, թե ինչպիսին եք եղել դուք նրանց տարիքում
/դա կօգնի ավելի լավ հասկանալ երեխային/, մյուս կողմից, մեր
երեխաները մեծանում են լիովին այլ ժամանակներում:
Հաշվի առեք.
Գլխավորը` երկար տարիներ պահպանեք հոգու ջահելությունը, այդ
ժամանակ ձեզ հեշտ կլինի հասկանալ պատանիներին, որոնց կողքին
պետք է կայանա ձեր երջանիկ մասնագիտական կարիերան:
Ծնողական ժողովը հաջողությամբ վարելու գաղնիքներ
1. Որոշեք մեկ առավել կարևոր խնդիր, որը վերաբերում է ձեր դասարա-
նի աշակերտներին, և դրա քննարկման հիման վրա ձևավորեք ձեր
զրույցը ծնողների հետ:
2. Հատուկ ուշադրություն դարձրեք լսարանում ծնողների աթոռների դա-
սավորության վրա: Օրինակ, կարելի է սեղանները և աթոռները տե-
ղադրել շրջանով, որպեսզի բոլոր ծնողները լավ տեսնեն և լսեն
միմյանց:
3. Ծնողների հետ միասին մտածեք ժողովի մասնակիցների համար
կանոններ: Օրինակ.
• պարտադիր է վերարկուները հանել,
• խնդրի քննարկման ժամանակ չի կարելի անտարբեր մնալ,
• մերժելով առաջարկը /կարծիքը/, պետք է առաջադրվի մյուսը,
• դիմել միմյանց ազգանունով կամ միայն անունով և այլն:
4. Խնայեք ժողովին հրավիրված մարդկանց ժամանակը: Այդ
նպատակով սահմանեք կանոնակարգ և խստորեն հետևեք դրան:
5. Ժողովի ընթացքում կիրառեք խաղեր և ծնողների համագործակցու-
թյան կազմակերպման խմբային ձևեր:
6. Խնդրահարույց հարցերի քննարկման ժամանակ հենվեք առավել կեն-
սափորձ ունեցող ծնողների կյանքի և մանկավարժական փորձի, ծնողա-
կան կոմիտեի անդամների և դպրոցի խորհրդի կարծիքների վրա:
Դասղեկի վարքագծի կանոնները ծնողական ժողովում
1. Աշխատեք հանել սեփական լարվածությունը և տագնապը ծնողներին
հանդիպելուց առաջ:
2. Խոսքի, ինտոնացիայի, ժեստերի և այլ միջոցներով ցույց տվեք
ծնողներին ձեր հարգանքը և ուշադրությունը նրանց հանդեպ:
3. Փորձեք հասկանալ ծնողներին. ճիշտ ներկայացնել խնդիրները, որոնք
առավել անհանգստացնում են նրանց:
4. Խոսել ծնողների հետ հարկավոր է հանգիստ և բարեհամբույր: Կարևոր
է, որ բոլոր աշակերտների, այդ թվում և “ռիսկային խմբի” երեխաների
ծնողները ժողովից գնան հավատով լցված դեպի իրենց երեխան:
5. Ծնողական ժողովի ընթացքում ձեր համատեղ աշխատանքի արդյուն-
քը պետք է լինի այն, որ ծնողները դառնան ավելի վստահ այն բանում,
որ իրենց երեխաների դաստիարակության հարցում կարող են հենվել
ձեր և դպրոցի մյուս ուսուցիչների աջակցության և օգնության վրա:
Ծնողական ժողովի սցենար.
“Խրախուսումն ու պատիժը` որպես դաստիարակչական
մեթոդ ընտանիքում”
Ժողովը ընթանում է ինտերակտիվ ձևով: Բոլոր ներկաները
բաժանված են խմբերի.
 “խրախուսման” խումբ
 “պատժի” խումբ
 “փորձագետների” խումբ
 “ծնողների” խումբ:
Գրատախտակին գրված է ժողովի նախաբանը:
Ինչպես դեղորայքը չի ծառայում նպատակին, եթե չափաբաժինը չափից
շատ է, այնպես էլ խրախուսումն ու քննադատումը` երբ անցնում են
արդարության չափը:
Ա.Շոպենհաուեր
Դասղեկ.
Ինչպես դաստիարակել երեխային, որպեսզի բացահայտել այն
լավագույնը, որը ներդրված է նրա մեջ, և արտահայտել ողջ լավագույնը,
որը կա մեր մեջ: Միակ բացառիկ բաղադրատոմս չկա և չի կարող լինել:
Ինչպես որ չկան իդեալական երեխաներ, այնպես էլ, չկան իդեալական
ծնողներ:
Ծնող լինել` նշանակում է ողջ ընթացքում սովորել ծնող լինելուն,
զարգացնել կանխազգացողությունը, հնարավորության սահմաններում
ինքնակատարելագործվել:
Շատ հաճախ երեխան դառնում է նյարդային, ագրեսիվ և անհա-
վասարակշիռ, երբ ծնողները սխալ ու կոպիտ են կիրառում նրանց
հանդեպ պատժի միջոցները, և ինչքան էլ տարօրինակ հնչի, նաև խրա-
խուսանքի միջոցները: Պատժելը և խրախուսելը` որպես դաստիարա-
կության մեթոդ ոչ միշտ են դրական դեր խաղում երեխայի անձի զարգաց-
ման ընթացքում, սակայն ծնողները հաճախ են դրանք կիրառում: Ահա,
այս մասին է մեր այսօրվա զրույցը:
Փորձենք հասկանալ` ի՞նչ է պատիժը և խրախուսանքը, ինչպի-
սի՞ն են դրանք լինում և անրաժե՞շտ են արդյոք դաստիարակության մեջ:
Սկսենք մեր աշխատանքը:
1 Քննարկվում են հարցեր. “Ին՞չ է խրախուսանքը” և “Ին՞չ է
պատիժը”: Քննարկումը կատարվում է հետևյալ սխեմայով.
• խմբերի պատասխանները /խրախուսում և պատիժ/
• լսարանի կարծիքը /ծնողներ/
• փորձագետների կարծիքը:
2. “Ծնողների կողմից ի՞նչ խրախուսման կամ պատժի կիրառման
տեսակներ են օգտագործվում” հարցի քննարկում: Աշխատանք խմբերով.
• խմբի պատասխանները
• ծնողների կարծիքը
• փորձագետների կարծիքը:

4-9-րդ դասարանցիների ծնողական ժողովի նախապատրաստաման
ժամանակ կատարվել է անկետավորում տվյալ թեմայով:
Առաջարկվում է տեսնել, թե այդ առումով ինչ են մտածում երեխաները:
Ցուցադրվում են սահիկներ:
Աահիկ1. “Աշակերտների կողմից տրված խրախուսման և պատժման
բացատրությունները”:
Սահիկ 2. “Ինչպես են ընտանիքում կիրառվում խրախուսումն ու պա-
տիժը”:
Մեջբերումներ դպրոցակաների հարցաթերթիկներից.
 “Իմ ընտանիքում չկա ոչ խրախուսանք, ոչ պատիժ: Մեզ մոտ պայմա-
նագրային հարաբերություններ են` արա սա, փոխարենը ստացիր
դա, չես անի, ոչինչ էլ չես սատանա: Միգուցե դա սառն է, բայց ինձ
ձեռք է տալիս”:
 “Ինձ հաճախ են պատժում, իսկ խրախուսելու մասին անգամ խոսք
լինել չի կարող, չնայած այն բանին, որ ջանում եմ ամեն ինչ անել”:
 “Ինձ վրա չեն բարկանում, բայց առանձնապես չեն էլ գովում”:
3. Հարցերի քննարկում.
• Ինչ՞ ի համար է պետք պատժել երեխային:
• Ինչ՞ի համար է պետք խրախուսել երեխային:
Քննարկումը կատարվում է նույն սխեմայով:
Ծնողական ժողովի նախապատրաստման ընթացքում երեխանե-
րին հանձնարարված էր պատասխանել մեկ հարցի. “Եթե ես լինեյի հրա-
շագործ, ապա ինչից կազատվեյի դաստիարակության մեջ”: Տեսեք, թե
ինչ պատասխաներ են տվել մեր աշակերտները:
Ցուցադրվում է այս հարցի պատասխաներին համապատասխանող
սահիկը:
4. Սահիկը դիտելուց հետո լսարանը, որպես խմբային աշխատանք,
ավարտում է հետևյալ անավարտ նախադասությունները.
“Ես գովում եմ երեխային,եթե..”, “Ես բարկանում եմ երեխայի վրա, եթե..”,
“Ես նրան նվերներ եմ տալիս, եթե...”, “Ես արգելում եմ նրան, եթե...”:
Խմբերի ներկայացուցիչները ներկայացնում են աշխատանքի արդյունք-
ները:
Դասղեկը անց է կացնում խմբային աշխատանքի արդյունքների
քննարկում:
Ապա առաջարկվում է դահլիճում ներկա ծնողներին կարդալ իրենց կող-
մից ավարտված նախադասությունները և խոսքը տալիս է փորձագետ-
ներին:
Դասղեկ.
5. Առաջարկում եմ քննարկել որոշ խնդրահարույց իրավիճակներ, որոնց
կարելի է բախվել կյանքի ընթացքում:
Իրավիճակ 1
Ծնողները երկար մտածում են, թե ին՞չ նվիրեն իրենց աղջկան ուսումնա-
կան տարվա ավարտման կապակցությամբ, որպես խրախուսանք լավ սո-
վորելու համար: Գնեցին գեղարվեստական գիրք և ամառային լուսա-
նկարների ալբոմ: Նվերը ստանալով` աղջիկը բարկացավ. “Ես մտածում
էի, որ դուք ինձ համար որևէ արժեքավոր բան կգնեիք: Այ, օրինակ
ընկերուհուս ծնողները անվիկավոր չմուշկներ են նվիրել”:
Իրավիճակ 2
Ընտանիքում փոքրիկ է ծնվել, որից հետո ավագ որդու վարքագիծը
կտրուկ փոխվել է: Ավելի շատ ագրեսիվություն է սկսել ցուցաբերել
ծնողների նկատմամբ: Փոքր եղբայրը նույնպես դարձել է նրա ագրեսիայի
առարկան: Հերթական անգամ, երբ մայրը խնդրում է նրան զբաղվել փոքր
եղբոր հետ, նա պատասխանում է, “Ես դայակ չեմ”: Ծնողները բարկացան
և պատժեցին նրան:
Իրավիճակ 3
Ընտանիքում ընդունված կարգ կա, որ երեխաները շաբաթվա վերջում
հաշվետվություն են ներկայացնում իրենց ուսման վերաբերյալ: Եթե
ծնողների կարծիքով արդյունքները լավ են, ապա երեխաները խրախուս-
վում են դրամով: Եթե երեխաների ուսումնական արդյունքները ծնողնե-
րին չեն բավարարում, ապա նրանք, որպես պատիժ, պետք է աշխատեն
տանը կամ ամառանոցում` մաքրություն անեն, ջրեն այգին և այլն:
Երեխաները ջանում էին սովորել, որպեսզի խուսափեն աշխատանքով
պատժվելուց:
Ընթանում է իրավիճակների քննարկում:
Քննարկումը ավարտելուց հետո դասղեկը ընթերցում է չինական
“Խաղաղ ընտանիք” առակը:
6. Չինական առակ. “Խաղաղ ընտանիք”
Լինում է չի լինում մի ընտանիք է լինում: Դա հասարակ ընտանիք
չէր: Այդ ընտանիքում կար մոտ 100 մարդ: Եվ այն զբաղեցնում էր մի ողջ
գյուղ: Ոչ վեճ, ոչ անպատիվ վերաբերմունք, ոչ էլ կռիվ կամ անհաշտու-
թյուն այնտեղ չկար:
Այս ընտանիքի մասին լուրը հասավ երկրի ղեկավարին: Եվ նա
որոշեց ստուգել` արդյոք ճշմարիտ են ասում մարդիկ: Նա եկավ այդ գյու-
ղը և նրա հոգին հանգստություն ապրեց` ամենուրեք մաքրություն, գեղեց-
կություն, հանգստություն և խաղաղություն: Եվ երեխաները և ծերունինե-
րը իրենց լավ են զգում: Ղեկավարը շատ զարմացավ: Ցանկացավ իմանալ,
թե ինչպես են գյուղի բնակիչները հասել սրան, եկավ ընտանիքի գլխավո-
րի մոտ և խնդրեց. “Պատմիր, ինչպես ես կարողանում հասնել այն բանին,
որ քո ընտանիքում խաղաղություն ու համերաշխություն է տիրում”: Ըն-
տանիքի ղեկավարը վերցրեց թուղթը և սկսեց ինչ-որ բան գրել:
Վերջացնելով գրելը, ընտանիքի գլխավորը փոխանցեց թուղթը
երկրի ղեկավարին: Նա վերցրեց թերթիկը և փորձեց ընթերցել ծերունու
գրածը: Շատ զարմացավ: Թղթի վրա ընդամենը երեք բառ էր գրված.
“ՍԵՐ, ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ”: Կարդաց, մտածեց և
հարցրեց. “Եվ վե՞րջ”: “Այո” - պատասխանեց ծերունին,- սա է յուրաքան-
չուր երջանիկ ընտանիքի հիմքը, և ավելացրեց , և աշխարհինը` նույնպես:
Դասղեկ.
Կարողացա՞նք մենք այսօրվա մեր հանդիպման ընթացքում պատասխա-
նել. “Ինչպե՞ս ճիշտ կիրառել պատիժն ու խրախուսանքը” հարցին: Երևի
թե ոչ, որովհետև դրա հստակ պատասխանը ոչ-ոք չգիտի: Երեխայի
դաստիարակությունը բազմաթիվ գործոններից է կախված և ունի անհա-
տական առանձնահատկություններ: Կարևոր է, թե ինչպես են ձևա-
վորվում նրանց փոխհարաբերությունները, ինչքանով են երեխաները և
ծնողները հույզերով մտերիմ միմյանց հետ: Ես հաջողություն եմ մաղթում
ձեզ` ձեր երեխաների դաստիարակության հարցում: Եվ վերջում ուզում
եմ մի քանի մեջբերումներ անել Դորոտի Լոու Նոլթի “Հեղափոխություն
կրթության մեջ” գրքից:
 “Երեխաները սովորում են այն ամենը, ինչ տեսնում են իրենց շուրջը:
 Եթե երեխան ապրում է քննադատության մթնոլորտում` նա
սովորում է քննադատել:
 Եթե երեխան ապրում է թշնամության մթնոլորտում` նա սովորում է
պատերազմել:
 Եթե երեխան շրջապատված է խղճահարությամբ` նա սովորում է
ինքն իրեն խղճալ:
 Եթե երեխան զգում է խրախուսանք` նա սովորում է ինքնավստահ
լինել:
 Եթե երեխային գովում են` նա սովորում է բարեհամբույր լինել:
 Եթե երեխան ապրում է սիրո մթնոլորտում` նա սովորում է սիրել:
 Եթե երեխան ապրում է անվտանգության զգացումով` նա սովորում է
հավատալ ինքն իրեն և շրջապատին”:
Իսկ ինչպիսի՞ միջավայրում են ապրում ձեր երեխաները:
Գրականություն