Կրիստիան Դիոր

 

Ծնված լինելով հարուստ ընտանիքում` Կրիստիան Դիորը երբեք որևէ բանի կարիք չուներ: Այդ ժամանակ նա միայն մի խնդիր ուներ` ծնողները չէին կիսում արվեստի հանդեպ իրենց որդու կիրքը և ցանկանում էին, որ նա դիվանագետ դառնար: Վերջիվերջո մայրը թույլ է տալիս որդուն սեփական արվեստանոցը բացել միայն մի պայմանով. Դիորը չպետք է հիշատակեր իր ազգանունը, որպեսզի չխայտառակի իր ընտանիքը: Գրեթե քսան տարի անց, երբ Կրիստիանը բացում էր իր նորաձևության տունը, նա խոստովանել էր, որ երբեք դրան չէր գնա, եթե մայրը կենդանի լիներ: Մայրը քաղցկեղից էր մահացել, ինչից հետո ընտանիքը սնանկացել էր: Կրիստիանին աղքատությունից փրկում է միայն իր տաղանդը, ինչը չէր կարող անտարբեր թողնել ժամանակի հայտնի դիզայներներին: Կրիստիանի մահվանից հետո նորաձևության տունն անցնում է իր օգնականին` այդ ժամանակ դեռ անհայտ Իվ Սեն Լոռանին: Նրանից հետո գալիս են Մարկ Բոանն ու Ջանֆրանկո Ֆերրեն: Վերջին տնօրենի` Ջոն Գալյանոյի օրոք Dior-ի ոճը շատ է փոխվում. հավաքածուները լցվում են վառ գույներով և շքեղ կարվածքով զգեստներով:

Լեգենդի համաձայն ապագա կուտյուրե Կրիստիան Դիորին մի անգամ գուշակում են, որ նա փառքի կհասնի կանանց շնորհիվ: Տարիներ են անցել, իսկ կանայք չեն դադարում փառքի չափաբաժիններ պարգևել Dior նորաձևության տանը: Մի քանի կրեատիվ տնօրենների փոփոխություններից և բազմաթիվ սկանդալներից հետո Dior ապրանքանիշը հավատարիմ է մնում իրեն և ֆրանսիական շքեղության:Արդեն իր առաջին հավաքածուի մեջ Կրիստիան Դիորը սկիզբ է դնում հիսունականների ոճին, որն արդիական է անգամ այսօր` new look ոճին: New look-ը, որ թարգմանաբար նշանակում է նոր հայացք, նոր տեսք, առաջին հերթին «ավազե ժամացույցի» էլեգանտ ուրվագիծ է: Առաջին էքսկլյուզիվ մոդելը ձեռք է բերել Ֆրանսիայի այն ժամանակի առաջին տիկին Բեռնադտ Շիրակը: Lady Dior պայուսակի ևս մեկ երկրպագու էր արքայադուստր Դիանան: Ավանդական Lady Dior պայուսակը երեք գույն ուներ միայն` սպիտակ, սև և վարդագույն: Այժմ տեսականին մեծացել է:

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно