Ջեքի Չանը (անգլերեն՝ Jackie Chan; չին. 成龍, Չեն Լուն; բնագիր Բնագիր անունը չին. 陳港生, Չեն Գանշեն («Չեն, որը ծնվել է Հոնկոնգում»); երբեմն հիշատակվում է որպես 'Չան Կոնսան և Ֆան Շիլուն (Լրիվ ընտանեկան Բնագիր անունը, որը վերականգնվել է ծնվելուց մի քանի տարի անց:); ծնվել է ապրիլի 7-ին 1954 թ.-ին, Հոնկոնգում) — հոնկոնգյան և ամերիկյան դերասան, կասկադյոր, կինոռեժիսյոր, պրոդյուսեր, սցենարիստ, մարտական տեսարանների և հնարքների բեմադրող, երգիչ:


Վաղ տարիները

Ջեքի Չանը ծնվել է 1954 թ.-ի ապրիլի 7-ին, Հոնկոնգում, Չարլզի և Լիլի Չանի ընտանիքում, որոնք չինական քաղաքացիական պատերազմի փախստականներ էին: Նրան փոքր ժամանակ անվանում էին "Պաոպաո" (չին. 炮炮, որը թարգմանաբար նշանակում է "Թնդանոթի արկ"), որովհետև նա էներգայով լեցուն երեխա էր և միշտ թռվռում էր: Քանի որ Չանի ծնողներն աշխատում էին ֆրանսիական դեսպանի մոտ` Հոնկոնգում, Չանն իր մանկությունն անցկացրել է կոնսուլի բնակության վայրին մոտ` Վիկտորիա Պիկ փողոցում:
Չանը սկզբում հաճախել է Հոնկոնգի Նահ-Նվա դպրոցը, որտեղ նա ուսման իսկ առաջին տարում դուրս մնաց դպրոցից, որի պատճառով էլ նրա ծնողները հանեցին դպրոցից: 1860 թ.-ին նրա հայրը տեղափոխվեց Կանբերա` Ավստրալիա, որտեղ աշխատում էր որպես գլխավոր խոհարար ամերիկյան դեսպանատանը: Չանին ուղարկեցին "Պեկինի օպերայի դպրոց", որտեղ նա 10 տարի նա սովորեց մարտարվեստեր և ակրոբատիկա: Նրա վարպետն էր Յու. Ջիմ-Յուենը: Արդյունքում նա դարձավ պեկինյան օպերայի ներկայացուցիչներից մեկը, խմբի առաջնորդ, դպրոցի լավագույն սաներից մեկը: Նրա ստեղծագործական կեղծանունն այդ տարիներին Յուն Լո էր` ի պատիվ իր վարպետի: Չանը մտերիմ ընկերներ ձեռք բերեց ի դեմս խմբի մյուս անդամների` Սամո Հունգ և Յեն Բյաո: Նրանց ավելի ուշ անվանում էին «երեք եղբայրներ» կամ «երեք վիշապներ»:
8 տարեկան հասակում նա առաջին անգամ իր կոլեգաների` «փոքրիկ հաջողակների» հետ հայտնվում է «Մեծ և փոքր Վոնգ Տին Բարը» (1962) ֆիլմում, որտեղ Լի Լի Հուան մարմնավորում էր նրա մոր դերը: Չանը Լիի հետ կրկին հանդես եկավ Կինգ Հուի «Եկ խմենք ինձ հետ» (1963) ֆիլմում: 1971 թ.-ին Ջեքի Չանը նկարահնվում է կունգֆուի մասին պատմող մեկ այլ` «Զենի հպումը» ֆիլմում: Այս ֆիլմից հետո սկսվում է նրա կարերիան դերասանական կինոինդուստրայում` պայմանագիր կնքելով Չու Մուի «Մեծ երկիր ֆիլմ ընկերություն» կինոստուդիայի հետ: 17 տարեկան հասակում նա աշխատում էր որպես կասկադյոր Բրյուս Լիի «Կատաղության բռունցքը» և «Վիշապի ելքը» ֆիլմերում հանդես գալով Չան Յուն Լանգ ((Չինարեն)) կեղծանունով: Նա նույն տարում էլ ստացավ իր առաջին գլխավոր դերը «Փոքրիկ վագրը Կոնտոնից» ֆիլմում, որը մեծ հաջողություն ունեցավ Հոնկոնգում 1973 թ.-ին": Կոմերցիալ ձախողումենրի պատճառով Ջեքի Չանը համաձայնվեծ նկրահանվել «Բոլորն ընտանիքում» մեծահասակների համար կոմեդիայում: Դա մինչև հիմա միակ ֆիլմն է, որտեղ Ջեքին ունի մերկ տեսարաններ: Բացի այդ դա միակ ֆիլմ է, որտեղ ոչ մի մարտական գործողություն չկա:
Չանն իր ծնողների հետ է 1976 թ.-ից, երբ Կանբերայում սովորում էր Դիկսոնի քոլեջում և միևնույն ժամանակ ասշխատում էր որպես շինարար: Շինարարության ժամանակ նա աշխատում էր Ջեքի մոտ և նրան շինարարները անվանում էին «Փոքրիկ Ջեք», որն էլ հետո ավելի կրճատվեց և ուղղակի դարձավ «Ջեքի»: Եվ դրանից հետո նրա անունը մնաց Ջեքի Չան: Բացի այդ նա վերցրեց իր հոր ազգանունը և դերասանի չինական անունը Ֆոնգ Սի Լանգ է (չին. 房仕龍):
 
Դերասանական կարերիան


Առաջին սխրանքները: 1976–1979
1976 թ.-ին Ջեքի Չանը հեռագիր ստացավ հոնկոնգյան կինոպրոդյուսեր Վիլի Չանից, որը շատ էր տպավորված Ջեքի Չանի կասկադրյորական հնարքներով: Վիլլի Չանը նրան դեր առաջարկեց ռեժիսոր Լո Վեիի ֆիլմում: Լոն հավանելով Ջեքի Չանի խաղը Ջոն Վուի «Մահվան ձեռքը» (1976) ֆիլմում, նրան առաջարկեց գլխավոր դեր Բրյուս Լիի մասնակցությամբ ֆիլմի շարունակություն հանդիսացող «Նոր ցասումնալից բռունցքը» ֆիլմում: Նա իր բեմական անունը փոխեց` դարձնելով Սինգ Լանգ (չին. 成龍, որը թարգմանվում է որպես "Դառնալ Վիշապ"), որպեսզի ընդգծի նրա նմանությունը Բրյուս Լիի բեմական անվան հետ, որը Սիու Լանգ էր (չին. 李小龍, թարգմանաբար` "Փոքրիկ Վիշապ"): Ֆիլմը ձախողվեց կինովարձույթներով, քանի որ Ջեքի Չանը անսովոր էր Լիի մարտարվեստին, բայց և այնպես Լո Վեյը շարունակեց նույն ոճի ֆիլմեր նկարահանել:
Ջեքի Չանի համար առաջին մեծ ձեռքբերումն եղավ 1978 թ.-ին նկարահանված «Օձն արծվի ստվերում» ֆիլմը: Ջեքի Չանն աշխատում էր ռեժիսոր Յուեն Վու Պինգի հետ, որն նրան լիակատար ազատություն էր տվել հնարքներ բանեցնելու մեջ: Ֆիլմը պատկանում էր կատակերգական կունգֆու ժանրին, որը նորույթ եղավ հոնկոնգյան հանդիսատեսների համար: Այնուհետև Չանը նկարահանվեց «Հարբած վարպետը» ֆիլմում, որը նրան մեծ հաջողություն բերեց:
Երբ Չանը վերադարձավ Լո Վեյի կինոստուդիա, Լոն փորձեց ընօրինակել «Հարբած վարպետը» ֆիլմի կատակերգական մոտեցումը և ստեղծեց «Մի քիչ կունգֆու» և «Աստրալային կունգֆու» ֆիլմերը: Լոն նույնիսկ Ջեքի Չանին թողեց հանդես գալ Քենետ Ցանի հետ որպես ռեժիսոր «Անվախ բորենի» ֆիլմում: Երբ Վիլի Չանը լքեց Լո Վեյի կինոստուդիան, նա Ջեքի Չանին խորհուրդ տվեց մտածել արժե արդյոք մնալ Լո Վեյի հետ: «Անվախ բորենի 2» ֆիլմի նկարահանման ժամանակ Ջեքին խզեց իր պայմանագիրը Լո Վեյի հետ և տեղափոխվեց "Golden Harvest" կինոստուդիա: