Ինչ են պատմում մատները





Պարզվում Է, որ մարդու մասին տեղեկություն կարող են տալ ոչ միայն ձեռքի ափի վրայի գծերը, այլ նաև մւստները։ Ուշադիր նայելով ուրիշների ձեռքերին, նկատելի Է, որ մատները տարբերվում են երկարությամբ, հաստությամբ, կորության աստիճանով և այլ հատկանիշներով։ Իր «Ձեռնագուշակություն սիրահարների համար» գրքում Նաթանիել Աթմանը պատմում Է, թե ինչպես մատներից յուրաքանչյուրն օգնում Է բացահայտել մարդու բնավորությունը։
Ահա ինչ են ասում դրանք։

Բթամատ
Դա մեր ես-ի խորհրդանիշն Է։ Փորձեք այն առանց հատուկ ջանքերի հեռացնել մյուս մատներից։ Եթե միայն սուր անկյունով եք կարողանում հեռացնել, նշանակում Է դուք բնավորությամբ շփվող, մարդամոտ ու մեծահոգի եք, հեշտությամբ եք հարմարվում կյանքի պայմաններին։ Եթե այդ անկյունը 90 աստիճան Է և ավելի, դուք հակված եք շռայլության, կամքի ուժի պակաս եք զգում և դժվարանում եք հավատարմության պահպանման հարցում։Եթե բթամատը դժվարությամբ կամ ընդհանրապես չի շեղվում բոլոր ուղղություններով, ապա դա խոսում Է համառության և հաշվենկատության մասին։ Բայց դա ունի նաև իր դրական կողմերը, այդպիսի մարդիկ սովորաբար տիրապետում են մեծ պատասխանատվության, հուսալի են և շատ կայուն։

Ցուցամատ
Սա խորհրդանշում Է պատվասիրությունը, հմայքը և առաջնորդային հատկանիշները։ Եթե ձեր ցուցամաւոը երկար Է մատանեմատից, ապա դուք ծնվել եք առաջնորդ լինելու, պատասխանտվությունը ձեր վրա վերցնելու և մարդկանց ձեր ետևից տանելու համար։ Իսկ եթե ձերցուցամատը թեքված է դեպի միջամատը, ապա այն խոսում է ձեր խանդոտ բնավորության մասին։

Միջամատ
Այս մատը կօգնի ձեզ ինքնավերլուծություն անցկացնել։ Ուղիղ միջամատը խոսում է հուզական կայունության մասին։ Այն դեպքում, երբ ցուցամատի կողմը թեքվածը խոսում է անմիջական, մարդամոտ բնավորության մասին, մատանեմատի կողմի թեքվածը հաստատում է, որ դուք ինքնահաստատման կարիք եք զգում և սիրում եք միայնության մեջ լինել։

Մատանեմատ
Մատանեմատը խոսում է ձեր ընդունակությունների մասին։ Եթե այն երկար է ցուցամատից, դուք շատ հեշտությամբ հաջողության կհասնեք։ Ուղիղ մատանեմատը որոշում է մարդկային բնավորությունների հմուտ գիտակին, իսկ միջամատի կողմը թեթևակի թեքվածը, ընդհակառակը, խոսում է մարդկանց նկատմամբ վերաբերմունքի որոշակի նաիվության մասին։ Եթե մատանեմատը կտրուկ ձևով է թեքված դեպի միջամատը, դուք ազարտային մարդ եք և սիրում եք ռիսկի դիմել։


Ճկույթը բնութագրում է մարդկանց հետ ազատ շփման ձեր ունակությունը։ Եթե այն հասնում է մատանեմատի վերին հոդին, դուք մարդկանց հետ հեշտությամբ կկարողանաք հարաբերություններ ստեղծել, եթե ոչ, ապա դուք դժվարություններ կունենաք ձեր զգացմունքներն արտահայտելիս։ Ուղիղ ճկույթը խոսում է այն մասին, որ դուք անկեղծ եք, ռոմանտիկ Լւ հակում չունեք բիզնեսի նկատմամբ։ Մատանեմատի ուղղությամբ թեթևակի թեքված ճկույթը խոսում է ձեր դիվանագիտական ունակությունների և կյանքից «գլուխ հանելու» մասին։

 

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно