Իսկ դուք գիտեի՞ք. Առաջինը



Երկիր-Արեգակ հեռավորությունն առաջին անգամ որոշել է ժան Դոմինիկ Կասսինին (1625-1712)։

Երկիր-Լուսին հեռավորությունն առաջին անգամ չափել է հին հույն գիտնական Հիպարքոսը։

Երկրի պտույտն իր առանցքի շուրջը (օրվա պտույտը) 1852 թվականին փորձով ապացուցել է ֆրանսիացի գիտնական ժան Բեռնար
Լեոն Ֆուկոն (1819-1868)։

Առաջին նեգրը, որը եղել է Հյուսիսային բևեռում, Հենսենն է, նա եղել է ամերիկացի ծովակալ, բևեռախույզ Ռոբերտ Պիրիի արշավախմբում։

Առաջին նավը, որը հասել է Հյուսիսային բևեռ, խորհրդային «Արկտիկա» ատոմային սառցահատն է։ Դա տեղի է ունեցել 1977 թ. օգոստոսի 17-ին։

Դահուկներով հյուսիսային բևեռում առաջին անգամ, 1979 թ. մայիսի 31-ին, եղել են «Կոմսոմոլսկայա պրավդա» գիտամարզական ար– շավախմբի անդամները։ Արշավախումբը ղեկավարում էր Դիմիտրի Շպարոն։

Միլիոն բնակիչ ունեցող առաջին քաղաքներն են Հռոմը, Ալեքսանդրիան. Լոնդոնը։ Մոսկվան միլիոնանոց քաղաք է դարձել 1897 թվականին։

Яндекс.Метрика