Ինչու են այդպես կոչվել




ԾՆՆԴՅԱՆ ԿՂԶԻ – կղզի Հնդկական օվկիանոսում, Ավստրալիայի տիրույթում, տարածությունը 156 քառ. կմ։ Եվրոպացիները կղզին առաջին անգամ տեսել են Քրիստոսի Ծննդյան եկեղեցիական տոնի օրը և ի պատիվ այդ օրվա կղզին անվանել են Ծննդյան կղզի։

ԿԱՆԱՉ ՀՐՎԱՆԴԱՆ – հայտնւսգործել է պորտուգալացի Դինիշ Դի– աշը 1445 թ.։ Անունն ստացել է տեղի սավաննային բուսականության պատճառով։ Գտնվում է Գամբիա և Սենեգալ գետերի գետաբերանում։

ԿԱՊՈՒՅՏ ՆԵՂՈՍ – գտնվում է Եթովպիայում և Սուդանում, Նեղոսի ամենաջրառատ վտակն է։ Անվանումն առաջացել է ջրի երանգից։

ԿԱՐՄԻՐ ԳԵՏ – Ամերիկայում գտնվող նույնանուն գետը կոչվում է Ռեգ Ռիվեր, Վիետնամում և Չինաստանում նույնանուն գետը Հոնգհա։

ԿԱՐՄԻՐ ԾՈՎ – ծով Հնդկական օվկիանոսում։ Մակերեսը 460 հազ. քառ. կմ, առավելագույն խորությունը 3039 մ.։ Գլխավոր նավահանգիստներն են Սուեզը, Պորտ Սուդանը, Ջիգդան, Մասաուան, Հոգեյ– դան։ Անվանումն ստացել է ջրում գտնվող կարմիր ջրիմուռների գույ– նից։

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԿՂԶԻ – կղզի Ատլւսնտյան օվկիանոսում, Մեծ Բրիտանիայի տիրույթ է, տարածությունը 88 քառ. կմ, բարձրությունը 875 մ։ Հայտնագործել են պորտուգալացիները 1501 թվականին քրիստոնեական եկեղեցու Համբարձման տոնի օրը։

ՀՐՈ ԵՐԿԻՐ – հայտնագործել է Ֆ. Մագելանը 1520 թվականին և այնտեղ երևացող կրակների առատության պատճառով կոչել է Հրո երկիր։ Արշիպելագ է Հարավային Ամերիկայի հարավային վերջավորության մոտ։

ՄԱՄՈՆՏԻ ՔԱՐԱՆՁԱՎ – գտնվում է ԱՄՆ-ում, Ապալաչների նախալեռներում, խորությունը 300 մ է, խոռոչների երկարությունը 74 կմ։ 1809 թ. հայտնաբերել է վիրավոր արջին հետապնդող մի որսորդ։

ՄԵԾ ԱՂԻ ԼԻՃ – անհոսք աղի լիճ ԱՄՆ-ի արևմուտքում, փոփոխվում են մակերեսն ու աղիությունը 2500-ից մինչև 6000 քառ. կմ և 137– ից մինչև 300 տոկոս աղիություն։ Խորությունը 15 մետր է։

ՄԵՌՅԱԼ ԾՈՎ – անհոսք լիճ Մերձավոր Արևելքում Հորդանանում և Իսրայելում, ծովի մակերևույթից 395 մ. ցած։ Մակերեսը՝ 1050 քառ. կմ, երկարությունը 76 կմ. խորությունը 356 մ։ Աղիությունը 260-ից 310 տոկոս։ Անվանումն ստացել է օրգանական կյանքի բացակայության պատճառով։

ՆԵԽԱԾ ԾՈՎ – մանր ծովերի համակարգ Ազովի ծովի, արևմտյան ափի մոտ, Ղրիմում։ Մակերեսը 2500 քառ. կմ։ Ղրիմում «սիվաշ» նշանակում է ծանծաղաջուր ծոց։ Նեխած ծովը հայտնի է նաև Սիվաշ անունով։

Яндекс.Метрика
Сайт создан на Setup.ru Создать сайт бесплатно