Ջուրը հիշողություն ունի ...... գիտեիք ?




Ավելի պարզ կարելի է բացատրել այսպես. պանելներից մեկը գրառում է օրինակ ջրի հետ փոխհարաբերվող առարկայի արտաքին տեսքը նկարագրող ինֆորմացիա, մյուսը առարկայի` ագրեգատային վիճակն է ֆիքսում ու այդպես շարունակ: Փաստորեն ջրի մեկ խոռոչը կարող է պարունակել շրջակա միջավայրի մասին 440 հազար տեսակի տարբեր ինֆորմացիա: Եթե կլաստերը դիտարկենք, որպես որոշակի մոլեկուլների խումբ, ապա նրա կյանքի տևողությունը կարճ է: Իսկ եթե դիտենք այն, որպես կառուցվածք, որին մոլեկուլները կարող են լքել և որի մեջ կարող են ներգրավվել մոլեկուլներ, ապա կլաստերը կարող է գոյատևել երկար ժամանակ: Մոլեկուլյար կառուցվածքը ջրի այբուբենն է ու կարելի է ինչպես ստեղծել ջրային նախադասություններ, արտահայտություններ, բանաձեւեր, այնպես էլ փոփոխել դրանք:
Կատարվել են մարդու ներկայության, նրա էմոցիաների ջրի վրա ազդեցության էներգետիկական փորձարկումներ: Փորձերն անց են կացվել պոֆեսոր Կրատկովի լաբորատորիայում: Ջրով լի անոթը տեղադրել են մի խումբ մարդկանց առջև ու խնդրել են նրանց կենտրոնացնել անոթի վրա ամենադրական էմոցիաները. սեր, քնքշանք, բարություն: Հետո փոխել են անոթը ու նույն խմբին խնդրել են կենտրոնացնել անոթի վրա բացասկան էմոցիաներ. վախ, ագրեսիա ու ատելություն: Որից հետո կատարվել են չափումներ. սերը բարձրացնում է ջրի էներգետիկան, իսկ ագրեսիան ցածրացնում:
Դոկտոր Էմոտոյի լաբորատորիա. ջրի վրա ազդեցություններ են կիրառվում և ջրի տպավորությունները ֆիքսվում են նրա արագ սառեցման միջոցով: Բացարձակ աղավաղված կառուցվածք էր ստացվել այն ջրի մոտ, որին ասվել էր. ՙես քեզանից զզվում եմ՚, գեղեցիկ նախշ էր ստացվել ՙշնորհակալություն՚, ՙներիր՚ բառերի ազդեցությունից:

Яндекс.Метрика